Դռնից մինչև
աղբաման

Այլևս պետք չէ իջնել աղբի համար

Մաքրասերը մեկնարկել է Կոմիտաս 59/12 համալիրում

Նոյեմբերն անվճար է A և C մասնաշենքերում

Շաբաթը
6 օր
Օրական մեկ այց՝
մինչև 3 տոպրակ
Բնակարան
չենք մտնում
Մաքրասերի աշխատակիցը բնակչից վերցնում է կապած աղբի տոպրակը

Ինչպես է աշխատում

1

Սեղմում ենք դռան զանգը

Ժամանակին գալիս ենք ձեր բնակարանի դռան մոտ։

2

Վերցնում ենք աղբը

Դուք հանձնում եք կապած տոպրակը՝ ձեռքից ձեռք։ Միջանցքում ոչինչ չի մնում։

3

Տեղափոխում ենք աղբաման

Մեր աշխատակիցը ձեր աղբը տեղափոխում է մոտակա քաղաքային աղբաման։ Օրական մինչև 3 տոպրակ։

  • Չեք եղել տանը — կգանք հաջորդ օրը
  • Աշխատակիցը կանխիկ չի ընդունում
  • Փորձնական ամսից հետո շարունակելը պարտադիր չէ

Փաթեթներ

Մեկնարկային ամիսը՝ անվճար

B մասնաշենքում ծառայությունն արդեն մեկնարկել է հոկտեմբերին։ A և C մասնաշենքերում այն կմեկնարկի միասին՝ նոյեմբերին։ Յուրաքանչյուր մասնաշենքում առաջին ամիսը անվճար է։ Գրանցվել կարող եք արդեն հիմա՝ առանց պարտավորության։

Սակագները գործում են մեկնարկային անվճար ամսվա ավարտից հետո։

1 ամիս
Առավելագույն ճկունություն
7,000 ֏ / ամիս
Դադարեցրեք ցանկացած պահի
6 ամիս Խնայում եք 6,000 ֏
Հավասարակշռված տարբերակ
6,000 ֏ / ամիս
Վճարում եք 36,000 ֏ մեկ անգամ
12 ամիս Խնայում եք 24,000 ֏
Ամենաշահավետը
5,000 ֏ / ամիս
Վճարում եք 60,000 ֏ մեկ անգամ

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է ծառայությունը մեկնարկում իմ մասնաշենքում
B մասնաշենք — արդեն մեկնարկել է հոկտեմբերի 1-ին։
A և C մասնաշենքեր — կմեկնարկեն միասին՝ նոյեմբերի 1-ին։

Յուրաքանչյուր մասնաշենքում առաջին ամիսը անվճար է — հենց այն ամիսը, երբ ծառայությունը սկսվում է։ Գրանցվել կարող եք արդեն հիմա։
Ի՞նչ է լինում անվճար ամսվա ավարտից հետո
Անվճար ամսվա ավարտից մոտ 10 օր առաջ կկապվենք ձեզ հետ և կառաջարկենք ընտրել փաթեթը։ Եթե ընտրեք և վճարեք, ծառայությունը կշարունակվի առանց ընդհատման։ Եթե չպատասխանեք կամ հրաժարվեք, ծառայությունը պարզապես կդադարի — ոչ մի ավտոմատ գանձում և ոչ մի պարտավորություն չի առաջանում։
Ի՞նչ օրերին է իրականացվում ծառայությունը
Շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ, երեկոյան 19:30–21:30։ Կիրակի օրը ծառայությունը չի գործում։
Քանի՞ տոպրակ կարող եմ հանձնել օրական
Օրական մեկ այց՝ մինչև 3 կապած տոպրակ, ընդհանուր մինչև 10 կգ։
Ի՞նչ չեք վերցնում
  • Շինարարական աղբ
  • Կահույք և խոշոր կենցաղային տեխնիկա
  • Թափվող կամ արտահոսող պարունակությամբ տոպրակ
  • Չփաթեթավորված ապակի կամ սուր առարկա
  • Չկապած տոպրակ

Խոշոր առարկաների և շինարարական աղբի հեռացումը հնարավոր է առանձին պայմանավորվածությամբ։ Գրեք մեզ, կասենք արժեքը։

Իսկ եթե տանը չեմ լինում
Աշխատակիցը զանգում է ձեր դուռը և սպասում մոտ 30 վայրկյան։ Եթե դուռը չբացվի, հաջորդ օրը կգանք նույն ժամին։
Իսկ եթե դուք չգաք
Եթե ամսվա ընթացքում մեր մեղքով բաց թողնվի 3-ից ավելի օր, ձեր բաժանորդագրության ժամկետը ավտոմատ երկարացվում է բաց թողնված բոլոր օրերի քանակով։ Դիմում գրելու կարիք չկա։
Վճարման կարգն ու ժամկետները

Վճարումը կանխավճարային է։ Ամսական փաթեթի դեպքում՝ մինչև ամսվա 10-ը։ 6 և 12 ամսվա փաթեթների դեպքում վճարում եք մեկ անգամ՝ ամբողջ ժամկետի համար։

Միայն փոխանցումով — աշխատակիցը կանխիկ չի ընդունում։

Ամսվա կեսից միանալու դեպքում առաջին վճարը հաշվարկվում է միայն մնացած օրերի համար։

Եթե վճարումը ուշանա, ամսվա 11-ին կստանաք հիշեցում, իսկ 13-ից ծառայությունը ժամանակավորապես կդադարեցվի մինչև վճարումը։

Ինչպե՞ս գրանցվել ծառայությանը
Սեղմեք «Ստանալ անվճար ամիսը» կոճակը և լրացրեք կարճ ձևը՝ կտևի մոտ 1 րոպե։ Գրանցվելուց հետո կկապվենք ձեզ հետ ձեր նշած եղանակով։
Ի՞նչ անել, եթե պատասխանը չգտա

Գրեք կամ զանգահարեք մեզ։ Կպատասխանենք բոլոր հարցերին։